«Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-ից 1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Ինձ համար պատիվ էր լինել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի առաջարկողներից՝ ընդունված վերջին օրենսդիր մարմնում։ Ոչ միայն մեկուկես միլիոն հայեր կորցրեցին իրենց կյանքը, ինչը շատ պատմաբաններ համարում են առաջին ժամանակակից ցեղասպանությունը, այլև տարիներ շարունակ փորձեր են արվել նույնիսկ ջնջել այդ հիշողությունը»,- ինչպես նշում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, այս մասին իր գրառման մեջ հիշեցրել է «Իտալիայի եղբայրներ»-ի պատգամավոր, արդարադատության փոխնախարար Անդրեա Դելմաստրո Դելլե Վեդովեն։
«Գրկում եմ ողջ հայ համայնքին, որը հաճախ իր քրիստոնեական ամուր ինքնության պատճառով ենթարկվել է հալածանքների. չենք կարող մոռանալ, որովհետև չկա ապագա առանց հիշողության»,- գրել է նա: