Իտալիայում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իտալիայի փոխվարչապետ, Հյուսիսային Դաշինքի (Լեգա) քարտուղար Մատեո Սալվինի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը:
Հանցագործություն, որը խլեց միլիոն ու կես կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքը:
Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:
Կարդացեք նաև