«1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության առիթով, որը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից, ցավով պետք է նշենք, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Ճգնաժամում ներգրավված է 120 հազար մարդ, որն իտալական մամուլում ընդգծվել է իտալահայ համայնքների ներկայացուցիչների կոչով։ Այս առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հայտնել է իր կարծիքը՝ կարգադրելով, որ «Ադրբեջանը, մինչև վերջնական որոշում կայացնելը և համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան, օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց խոչընդոտների։ Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել»,- ինչպես հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, ասել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ջուլիո Սենտեմերոն (Լեգա):
«Մենք հուսով ենք խաղաղ բանակցությունների հրատապ վերսկսմամբ, որոնք կարող են ապահովել այս բազմաչարչար բնակչության իրավունքներն ու անվտանգությունը վերջնական եւ մշտական ձևով։ Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար»,- եզրափակել է նա։