«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», – նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում: