Հայոց Եղեռնի 108-րդ տարելիցին սգո երթ, հիշատակի և ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանում: Միջոցառումը սկսվեց քայլերթով: ՏԻՄ-ի, հոգևորականության, մտավորականության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և զինվորականները միասնական երթով շարժվեցին դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով՝ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Բաց խորանում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հնչեց Աղոթք առ Աստված նրանց հոգիների հանգստության համար և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ՝ ամբողջ աշխարհին:
Լիա Ճաղարյան