Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ՝ ամոթ, ոչ էլ՝ գիտելիքներ. Շարմազանով

Ապրիլ 24,2023 16:52

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Նիկոլ, ո՞վ ես դու, նույնիսկ ապրիլի 24-ի ուղերձում վախենում ես խոսել Հայոց ցեղասպանության դատապարտումից։ Նիկոլի ուղերձում փնտրեցի, բայց այդպես էլ չգտա «Թուրքիա», «թուրքական ժխտողականություն», «բայրաքթար», «Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ», «Թուրքիան շարունակում է ցեղասպան քաղաքականությունը ու աջակցում ցեղասպան Ադրբեջանին» եզրույթները։ Փոխարենը հանդիպեցի նիկոլական տափակ ու տգետ մեկնաբանությունները «պետություն» ու «տարածաշրջան» հասկացությունների վերաբերյալ։ Ամոթ ունենայիր, Նիկոլ, կասեի՝ ամոթ քեզ։

Բայց չունես ոչ ամոթ ու ոչ էլ գիտելիքներ։ Մի հատ էլ վերջում կարող էիր ներողություն խնդրել Էրդողանից ու Ալիեւից «ջահերով երթի» ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելու համար։ Ոչ մեկը ու ոչինչ անպատիժ չեն մնում, վկան «հայոց Նեմեսիսն» ու Նյուրնբերգյան դատավարությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930