Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում

Ապրիլ 24,2023 16:21

«Ազատություն». Ավելի քան մեկ տարի առաջ հրաժարական տված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից միայն փոխանցում են՝ իրականացվում է նախաքննություն։

Կոմիտեից չեն մանրամասնում, թե գործը երբ է փոխանցվել իրենց, ինչ կարգավիճակ ունի նախկին նախագահը, արդյոք հարցաքննվել է և ինչ եզրահանգման են եկել՝ հետաքննող լրագրողների՝ անցած տարվա բացահայտման վերաբերյալ, երբ «Հետքը» գրել էր, որ Սարգսյանը նաև մեկ այլ երկրի քաղաքացի է եղել։ Խոսքը մինչև նախագահ դառնալը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին է։

Արդեն Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործը հարուցվել էր Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին ավելի քան 50 փաստաբանների բողոքի հիման վրա մոտ երկու տարի առաջ։

Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930