Ադրբեջանն ու Վրաստանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հասանովը վրացի գործընկերոջը տեղեկացրել «Հայաստանի կողմից իրագործվող սադրանքների մասին, որոնց նպատակը սրել իրավավիճակը հայ-ադրբեջանական պայմանական սահմանի վրա և Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորամիավորումը»:
Ըստ գերատեսչության, հանդիպմանը քննարկվել են երկկողմ, ինչպես նաև Թուրքիայի մասնակցությամբ՝ եռակողմ գործակցության հեռանկարները, մտքեր են փոխանակվել համատեղ զորավարժությունների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվությունը բարձրացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ