Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավիճակը հեշտ չէ և պահանջում է լրացուցիչ ջանքեր. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Ապրիլ 24,2023 15:30

Կրեմլից հայտարարել են, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ կապված ադրբեջանական կողմի՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քայլի հետ:

Ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել իրավիճակը՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, և գլխավորապես, նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի ու Բաքվի հետ»:

«Շփումները շարունակվում են: Իրավիճակը, իսկապես, հեշտ չէ, այն պահանջում  լրացուցիչ ջանքեր, և գլխավորը, պահանջում  է, որ հիշատակված երկրները հասկանան, որ նշված համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930