Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, համակերպվենք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս». Վանեցյանը՝ ապստամբելու կոչի մասին

Ապրիլ 24,2023 14:44

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր Ծիծեռնակաբերդում հայտարարեց, որ պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը եւ պետք է հզորանանք, որ այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է հայ ազգին ցեղասպանության ենթարկել:

Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին՝ նա ասաց. «Օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելը անշնորհակալ գործ է, որովհետեւ մենք հասկացանք, որ այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս, սպասարկում են, ցավոք սրտի, ոչ թե ՀՀ-ի շահը, հայ ժողովրդի շահը, այլ բոլորի շահը, բացի Հայաստանից ու Արցախից: Մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան եւ Հայաստանը արդյոք ուզո՞ւմ են եւ կարո՞ղ են խաղաղ ապրել մեր հետ: Մենք ականատես ենք եղել բազմիցս, որ ադրբեջանցիք սպանում են մարդկանց միայն նրա համար, որ հայ են, տարեց, քաղաքացիական մարդկանց սպանում են՝ բացառապես ազգային պատկանելության համար»:

Հարցին՝ այս իրավիճակում արժե՞ ժողովրդին ապստամբության պատրաստել՝ հաշվի առնելով սահմանային իրավիճակը, Արցախում տիրող իրավիճակը՝ Վանեցյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ անենք, համակերպվենք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս»:

Նա ասաց, որ 2019-ի սեպտեմբերից, երբ հրաժարական է տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ակտիվ պայքարում է, բայց, ցավոք, հանրության կողմից արդյունքներ չկան. «Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մնա իշխանության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930