«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ», –«Ինստագրամ»-ի իր էջի stories բաժնում գրել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին:
«Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»: Այն շարունակաբար մեզ հիշեցնում է միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»,- գրել է Թանկյանը:
Նա անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիային, Սոթքի հատվածում ապրիլի 23-ին հակառակորդի կրակոցի հետևանքով զոհված հայ զինծառայողի մահվանը և Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ տեղադրելուն:
«Ադրբեջանը տեռորիստ պետություն է», «Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր անօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ», – գրել է Թանկյանը: