ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, տեղեկանում ենք «Ասպարեզ» թերթի ֆեյսբուքյան էջից:
«Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», – ասում է Ադամ Շիֆը:
Ադամ Շիֆը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հնարավոր ագրեսիայի առնչությամբ:
Կարդացեք նաև