Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ. Հայաստանում ԱՄՆ դեսպանը չգիտե

Ապրիլ 24,2023 12:17

«Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետեւ դա խաթարում է խաղաղության գործընթացը»,-Ծիծեռնակաբերդի հուշահամսլիրում, լրագրողների հետ զրույցում, այսօր ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն՝ անդրադառնալով Հայաստանը Կոռնիձորից Արցախին կապող Հակարի կամրջի՝ Ադրբեջանի կողմից փակմանը եւ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ կանխելու համար արցախահայության դեմ նախապատրաստվող ցեղասպանությունը:

«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջեւ  լինեն բանակցություններ եւ խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել: Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց դեսպան:

Լրագրողի ճշտող հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ, չե՞նք կարող բնորոշել հենց որպես ցեղասպանություն՝ դեսպանը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որեւէ իրավասություն չունեմ»:

Պատասխանելով ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին՝ տիկին դեսպանն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ի՞նչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930