ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը Թագավորության ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր տեսաուղերձում դեսպանը հայերենով ասում է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին»:
Սխերմերսն իր ուղերձն ավարտել է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից հատվածով.
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կարդացեք նաև
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։