Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արիս Նալջը․ Թուրքիան որքան անկեղծ է իր հայտարարություններում, կտեսնենք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո․ Ermenihaber.am

Ապրիլ 23,2023 23:45

Ermenihaber.am-ը իրականացնում է հարցազրույցներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի դրսևորման և վերջերս պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման վերաբերյալ:

Այս հարցազրույցի շրջանակներում մեր հարցերին պատասխանել է «Artıgerçek» պարբերականի հոդվածագիր պոլսահայ Արիս Նալջըն:

– Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, ինչպե՞ս կողմերը կկարողանան լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա տարաձայնությունները: Ի՞նչ եք կարծում:

Չեմ կարծում, որ այս հարցի շուրջ տարակարծությունները հնարավոր կլինի լուծել: Այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել, անհնարին է խոսել ինչ-որ լուծման մասին: Իսկ ցեղասպանությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մեկ այլ տեղում է գտնվում: Վերջին կարգավորման գործընթացում երկու պետություններն էլ փորձում են պատմական հարցերը դուրս մղել և կարծես՝ այդ հարցում վճռական են: Ի վերջո, եթե անգամ երկու երկիր հարևան, կամ թշնամի են, սահմանները հնարավոր է բացվեն և բաց մնան: Չնայած Թուրքիայի և Հունաստանի միջև տարիներ ձգվող խնդիրներին՝ երկու երկրների միջև առկա է դիվանագիտական հարաբերություններ: Առաջնորդվելով այս օրինակով, կարող ենք գալ այն կարծիքին, որ ներկայիս կարգավորման գործընթացում ցեղասպանության հարցը քննարկման դրված չէ: Այնուամենայնիվ, եթե օրը գա և Թուրքիան ցանականա շարունակել բանակցությունները, կամ խուսափել դրանցից, դա անպայման կապելու է ցեղասպանության հարցի հետ:

– 2023-ին Հայաստանը և Թուրքիան ամենաբարձր մակարդակներով անդրադառնում են սահմանի բացմանը: Հավանակա՞ն է, որ այս տարի սահմանների բացման հետ կապված որևէ փոփոխություն լինի:

– Թուրքիան այս պահին ընտրական գործընթացի մեջ է: Իրականում այս ընթացքում Էրդողանի կառավարության կողմից իրականացված յուրաքանչյուր գործողություն ժառանգություն է, որը մնալու է հաջորդ կառավարությանը: Իմ կարծիքով, սահմանների բացման գործընթացը կարող է առաջընթաց գրանցել նաև կառավարությունից անկախ, երբ ավարտվեն բյուրոկրատական գործընթացները: Այսինքն, այն կարող են իրականացնել պետությունը և բյուրոկրատիան: Այնուամենայնիվ, այն, թե Թուրքիան որքան անկեղծ է իր հայտարարություններում, կտեսնենք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո: Որովհետև, եթե սահմանը բացվելու է, ապա բացվելու է նորընտիր նախագահի կողմից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930