Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի զարդը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի, նույն «Ճերմակ Արջի» եւ Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի գոտեմարտը։
Մեր մարզիկը 5։1 hաշվով վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ եւ իր կարիերայում 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ