Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողը խաբար կտա»

Ապրիլ 23,2023 18:59

1918թ. Կարս. սոսկալի դեպքեր ու մարդկային երեւակայությունից դուրս գազանություններ են կատարվել քեմալական սպաների, զինվորների, տեղի թուրքերի կողմից։ Շատ ընտանիքներ մորթվել են։ Արյունոտ ու ողբերգալի օրերը կարմիր թելով կապում էին այն մարդկանց, ովքեր տեսել էին կոտորածը։ Կոտորածի մեջ էր տատս ՝ Մարգարիտ Պողոսի Պետրոսյանը կամ Մուրադյանը, իր հարազատները այդպես էլ չհասկացան իր իրական ազգանունը. դա էլ էր թուրքի ձեռքի գործը։

Ըստ Մարգարիտ տատի ՝ Կարսում բոլոր հայերը աշխատող և ունևոր են եղել, բայց այդ չարաբաստիկ օրը կորցրել են ամեն ինչ։ Մարգարիտ տատը 18 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 5 ամսական տղա։

Ցավոք, կոտորածի արյունոտ թրի տակ անցավ նաև իր ամուսինը։ Սպանվել էին բոլոր հարազատները, իսկ Մարգարիտին մնում էր միայն վերցնել տղային և ընկնել Գաղթի ճանապարհը։ Նա իր հարստությունը կճուճով թաղել է հողի տակ ու փախել։

Ինչպես պատմում է տատիկս՝ իր տատին օգնել է Անդրանիկ Օզանյանը։ 5 ամսական երեխային՝ իբրև կուզ դարձրել Մարգարիտի մեջքին, հագցրել տարեց կանանց շորեր ու գլխաշոր և 10 օր անցել գետերով, լճերով։

Մարգարիտ տատը ոտքով հասել է Արևելյան Հայաստան Կապուտան գյուղ, որտեղ էլ ամուսնացել և ունեցել է երեխաներ։ Իսկ իր տղան, ում հետ փախել էր Կարսից, հետագայում հերոսաբար զոհվել է Համաշխարհային պատերազմի ժամանակ։

Տատիկս շատ է խոսում Մարգարիտ տատի ու իր անցած ուղու մասին։ Մարգարիտ տատիկը այնքան էր լաց եղել, որ կուրացել էր։

Տատը ասել է իր թոռներին. «Որ ես մեռնեմ ու թուրքը պատժվի, եկե՛ք շիրիմիս ասեք ՝ հողը խաբար կտա..»:

Մարգարիտ տատը մահացել է 1976 թ-ին Կապուտան գյուղում: Մի օր «հողը խաբար կտա » այն մեկուկես միլիոն հայերին, որ եշեռնագործը պատժված է: Կգա այդ օրը։

Սոֆյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930