Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տարի շարունակվող գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․․․»․ Մանե Թանդիլյան

Ապրիլ 23,2023 19:40

«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, իր ելույթում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց հետևյալը․ «Երևանը նաև պետք է արժանավույնս արձագանքի իշխանությունների՝ իշխանությունը Երևանում զավթելու փորձին։ Մինչև ապրիլի 25-ը գործող ավագանին պարտավոր է իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ՝ համաձայն օրենսդրության։ Սակայն երևանցու քվեի հետ կապ չունեցող՝ դե-ֆակտո չընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Հանրայիի եթերով հնչեցված խոսքից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, ով նախաձեռնել է Երևանի էկոցիդը, մտածում է, որ ինքն է դա որոշում, թե երբ կլինեն ընտրությունները։ Ակնհայտ է, որ իշխանությունները վախենում են արտահերթ ընտրություններից՝ հասկանալով իրենց ցածր վարկանիշը։

Ու եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց նոր քաղաքապետ, Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով՝ կառավարության որոշմամբ։ Ու եթե կառավարությունը, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության՝ կհանդիպենք դատարանում։

  1. Հարգելի գործընկերներ, Երևանի ընտրությունների համատեքստում ուզում եմ հակիրճ ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են արդեն իրականացրել կուսակցությունը և ինչ անելիքներ ունի։
  • Կուսակցությունը արդեն իսկ բացել է գրասենյակներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, որոնք շուտով կանցնեն ակտիվ գործունեության՝ ներկայացնելով կուսակցության տեսլականը հանրությանը։
  • Շուտով ավարտին է հասցվելու Երևանյան ծրագրի քննարկման մասնագիտական փուլը և սկսվելու է մասնակցային փուլը։ Այս փուլում ազդարարելու ենք նաև Երևանցիների առաջարկների հավաքագրում՝ առցանց և առձեռն՝ կուսակցության գրասենյակների միջոցով։ Դրանից հետո՝ ամփոփելուց հետո, այն կներկայացվի Երևանի ճակատագիրը որոշողներին։ Հենց երևանցիները պետք է որոշեն, թե ինչպիսի քաղաք ենք ուզում ունենալ, մենք ստանձնելու ենք երևանցիների երազանքների կատարման պատասխանատվությունը։
  • Ընթանում են կուսակցության ղեկավար մարմնի խորհրդակցությունները տարբեր քաղաքական միավորների և անհատների հետ, որը հնարավորություն է տալու երևանցիներին ներկայանալ լավագույն թիմով։
  • Ընթանում է կուսակցության գործնական քայլերի և համագործակցությունների իրականացում՝ Երևանի լավագույն շահերին համահունչ։

Երևանի ընտրություններին մասնակցելու ենք բացառիկ ուժեղ թիմով, ովքեր առաջնորդելու են Երևանը դեպի համայն հայության երազանքի մայրաքաղաք։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այս գործընթացը նույնպես անցնում է երևանցիների հետ շփումների, խորհրդակցությունների միջոցով՝  ցանկությունների և վստահության չափը շոշափելով և ականջալուր լինելով՝ թե սոցհարցումների, թե անհատական քննարկումների ձևաչափով։
Որովհետև մենք մեզ պատասպանատու ենք համարում ներկայանալ այնպիսի թիմով, որի միջոցով երևանցին կկարողանա հանգիստ խղճով իշխանափոխություն իրականացնել։

Ամփոփելով խոսքս՝ չեմ կարող չանդրադառնալ վերջին օրերին իշխանությունների կողմից շարունակվող անհեթեթ մտքերին, ստերի շարանին։  Մի քանի տարի շարունակվող  գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․

Սերժը ճիշտ էր, որ ինքը սխալ էր, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ էր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930