Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը

Ապրիլ 23,2023 14:32

Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։

Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։

Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը.

  • Հայ առաքելական եկեղեցի,
  • Զոհերի ծնողներ,
  • Էլիտաներ,
  • Ազգային արժեքներ կրող հանրություն,
  • Հանրային լուրջ գործիչներ,
  • Քաղաքական ընդդիմություն,
  • Հեղինակավոր զինվորականներ, հրամանատարներ,
  • Բուհական համայնք,
  • Արտադրող, արտահանող գործարարներ,
  • Անկախ գյուղացիական տնտեսություններ,
  • Հարյուր հազարավորներին, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հանրայնացնում իրենց ընդվզումը, սակայն արդեն գտնվում են «Նիկոլի հակառակ կողմում»։

Եվ իհարկե կա մյուս կողմը, թե ում այլևս չի´ մերժում Նիկոլը.

  • Հայտնի կասկադյան միջադեպից հետո Ալենին «պարոն Սիմոնյան»-ով դիմող ընդդիմադիրներին,
  • ԱԺ-ում քաղաքացիական կեցվածք դրսևորած կին պատգամավորներին քաշքշելուց հետո նույն դահլիճում «կառուցողական ու հանդուժողական» գծի կողմնակիցներին,
  • Երկրի համար այս կրիտիկական պահին սեփական շահի համար իշխանության հետ գործարքի գնացողներին, և այլն։

Սակայն այս երկու խմբերի միջև այսօր առավել կարևորն, իհարկե, առաջինն է, և իմ ասածի առանցքը դա է։ Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Եվ հենց սրա վրա է պետք կենտրոնանալ, ու համախմբումը տանել հենց դրական օրակարգով։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930