Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ):
Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Կարդացեք նաև
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացավ փոքր արծաթե մեդալի՝ 214 կգ արդյունքով: