Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Մենք զրուցել ենք նրա հետ։
– ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են, պետք է քաղաքական կուսակցություն, որը Ձեզ առաջադրի, պետք է թիմ, ընդ որում՝ վարկանիշ ունեցող։ Ո՞ւմ հետ եք գնում ընտրությունների։
– Ինչպես ասում էր դասականը, Դուք շատ կհավանեք մեր ուրբաթները։ Դեռ շուտ է ասել, որոշներին Դուք ճանաչում եք, որոշներին չեք ճանաչում, բայց դրանք սրտացավ երեւանցիներ են, որոնք ինձնից ավելի շատ են անարդարությանը դեմ եւ ավելի ըմբոստ են, եւ, ամենակարեւորը՝ ամեն մեկն իր մասնագիտության մեջ մասնագետ է․ մեկը տրանսպորտի մասնագետ է, մյուսը՝ բազմաբնակարան շենքերի եւ այլն։ Օրենքն էլի բերեցին, սարքեցին այնպես, որ ես եւ իմ նման մարդիկ, որոնք երբեւէ չեն հետաքրքրվել քաղաքական պրոցեսներով, ստիպված են կուսակցություն գրանցել։
– Նոր կուսակցությո՞ւն եք գրանցելու։
Կարդացեք նաև
– Բնականաբար։
– Դուք ընտրություններին որպես ընդդիմադի՞ր եք հանդես գալու։
– Դուք Ձեր հարցի պատասխանը գիտեք, հատկապես որ վերջին տարիներին ես դրսեւորել եմ հատկապես այդ կեցվածքը, ես իմ խառնվածքով եմ ընդդիմադիր, եւ ինձ մոտ շատ երկար չի ստացվում պետական ապարատի հետ, եթե ես անմիջական որոշում կայացնողը չեմ, աշխատել, որովհետեւ եթե պետք է քաղաքական որոշումները խառնել քաղաքային պրոբլեմների հետ, այդտեղ մենք ունենալու ենք պրոբլեմ, դրա համար է մեզ հետաքրքիր ավագանիում մեծամասնություն զբաղեցնելը, որովհետեւ մենք վերջերս տեսանք, որ քաղաքական թիմն իրենց իշխանական թեկնածուի համար բավականին մեծ ռեսուրս է ծախսում՝ ինֆորմացիոն եւ այլն, որովհետեւ իրենք հասկանում են, թե ինչքան է կարեւոր։ Մենք դրա դեմ չենք պայքարում, այսինքն՝ մենք բուն քաղաքականությունով չենք զբաղվում, մենք ընդամենը ուզում ենք ավագանու գալիք ընտրություններին մասնակցենք, հաղթենք, զբաղեցնենք էն տոկոսը, որ կարողանանք ստրատեգիական որոշումների վրա ազդեցություն ունենալ։
Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: