Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիվանագիտությունը նրանց մոտ չի ստացվում։ Փաշինյանը նրանց հաղթում է. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Ապրիլ 22,2023 10:20

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպել է ՌԴ քաղաքագետների եւ փորձագետների հետ։ Ներկայացրել է Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Առցանց քննարկման մասնակիցներից վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին խնդրեցինք կիսվել իր տպավորություններով։

«Անշուշտ, շատ օգտակար հանդիպում էր, դուք խելացի նախարար ունեք, նա մեզ շատ դուր եկավ,- ասաց Տարասովը։- Մենք նույն լեզվով ենք խոսում, ակնարկների, երկիմաստ արտահայտությունների կարիք չենք զգում։ Մեզ համար հեշտ էր նրա հետ շփումը։ Մեր գնահատականներն ու տեսակետները, ընդհանուր առմամբ, համընկնում էին, բայց մեզ համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ են մտածում տեղերում, Ստեփանակերտում։ Մեր կարծիքով, Մոսկվայի տեսակետները եւս մեծ հետաքրքրությամբ լսվեցին, եւ մեզ թվում է, որ պետք է ակտիվացնել Արցախի սեգմենտը ռուսական ինֆորմացիոն տարածքում։ Այդ ներկայությունն էապես կորել է։ Քննարկման ժամանակ հայտարարվել է, որ ստեղծելու ենք փորձագիտական խորհուրդ, որը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպելու։ Սա հասունացած խնդիր է։ Մենք նաեւ մեր իմացական բազան ընդլայնեցինք եւ, ի վերջո, տեսանք երիտասարդ ու խելացի, հայրենասեր մարդու»։

– Մենք չենք կարողանում մեր վարչապետից պատասխան ստանալ՝ Արցախն Ադրբեջանի՞ տարածքն է, թե՞ առանձին միավոր։ Իսկ դո՞ւք։

– Մենք էլ չենք կարողանում հասկանալ նրա դիրքորոշումը, անկեղծ ասած։ Ես ձեզ մի բան ասեմ միայն՝ ղարաբաղյան խանությունն առաջինն է միավորվել Ռուսաստանի հետ, Վրաստանից հետո՝ 1813 թվականին, երբ կնքվեց Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը։ Մենք երբեք դա չենք մոռանա։ Այստեղից եզրակացություն արեք։

– Ադրբեջանցիներն ինչպե՞ս են մտածում, ի՞նչ է լինելու հետո։ Ինչքա՞ն է պահպանվելու փակուղին։

– Նրանց հաջողվեց հաղթել պատերազմում, բայց դիվանագիտությունը նրանց մոտ չի ստացվում։ Փաշինյանը նրանց հաղթում է, մեր մեջ ասած։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930