«Եթե Եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», – երեկ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ հաստատելով նախկինում հնչեցրած իմ վարկածն այն մասին, որ նա իրեն նույնականացնում է Աստծո հետ: Իհարկե, այդ պատկերացումները խիստ հակասության մեջ են մտնում ողջ եվրոպական (այդ թվում՝ հայկական) աստվածաբանական եւ փիլիսոփայական մտքի հետ, բայց այս հարցի քննարկումը մեզ շատ հեռուն կտաներ:
Կենտրոնանանք այդ պաթոլոգիկ նույնականացման գործնական հետեւանքների վրա: Համոզված լինելով, որ իրեն տրված «ժողովրդի» իշխանությունը աստվածային բնույթ է կրում, Հայաստանի ղեկավարն իրեն թույլ է տալիս մտածելու, որ իր կառավարության քայլերի համար որեւէ ռացիոնալ հիմնավորում պետք չէ: Այստեղից ուղղակիորեն բխում է, որ մեկ օրվա ընթացքում կարելի է իրար հակասող երեք բան պնդել եւ դրանով հիմնավորել, մասնավորապես, Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցում տարօրինակ, անհասկանալի քայլերը: Միեւնույն է, Աստված (այսինքն՝ «ժողովուրդը») նրան տվել է այդ իրավունքը: Հավանաբար, վարչապետը նկատի ունի այն «ժողովրդին», որը ֆեյսբուքում գրում է՝ «es ashxarum astcuc heto erkrord mard@ Nikoln a»:
Չեմ բացառում, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը հենց այդպես է մտածում: Բայց, կարծում եմ, սխալ կլինի հայ ժողովրդի մասին՝ Գրիգոր Տաթեւացու, Եզնիկ Կողբացու, Նարեկացու ազգի մասին պատկերացում կազմել այդ զանգվածի բնազդների հիման վրա: Հայ ժողովուրդը շատ ավելի լուրջ ներուժ ունի, քանի 680 հազար մեր համաքաղաքացիները: Եվ այդ ժողովրդի ինքնության մասն է կազմում Հայ Առաքելական եկեղեցուն պատկանելը: Ինչ-որ հիվանդագին ամբիցիաների պատճառով այդ ազգային կառույցի հետ հարաբերություններ փչացնելը խելամիտ չէ՝ նույնիսկ պրագմատիկ առումով:
Պարզ է, որ այս արտառոց միտքը վարչապետն ասել է ի պատասխան Գարեգին Բ-ի նախորդ օրն արտահայտած մտահոգությունների: Իմանալով ներկա իշխանության գործելաոճը՝ չեմ բացառում, որ շուտով հրապարակ կնետվեն Վեհափառի մասին «սենսացիոն բացահայտումներ»:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«— Թանկագին կոլեգա,— պատասխանեց Կացը, ներողամտաբար թեթևակի խփելով նրա մեջքին,― քանի դեռ պետությունը գտնում է, որ մեռնելու գնացող զինվորներն աստծո օրհնության կարիք ունեն, ֆելդկուրատի (վարչապետի – ՍԶ) պաշտոնը կարգին վարձատրվող և առանձնապես չհոգնեցնող զբաղմունք է։ Դա ինձ ավելի է դուր գալիս, քան վարժադաշտում վազվզելն ու զորախաղերի գնալը (դըմփ-դըմփ-հուն – ՍԶ)։ Առաջ ես իմ պետերի հրամաններն էի կատարում, իսկ հիմա ինչ ուզում անում եմ։ Ես ներկայացուցիչն եմ նրա, որ գոյություն չունի, և աստծո դերը ինքս եմ կատարում։ Եթե ես չուզենամ մեկնումեկի մեղքերին թողություն տալ՝ չեմ տա, թեկուզ ծնկաչոք աղաչի։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն։»
Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»
Ֆելդկուրատ Կացը Նիկոլի նախատիպն է՝ խմող, հայհոյախոս, գռեհիկ, խաբեբա, կարիերիստ, պետք եղած դեպքում իրեն գժի տեղ դնող… Այս որակների հետևից ենք գնացել 88-ի զարթոնքից ճիշտ 30 տարի հետո: Ընդամենը 30 տարի և մի սատանիստ պետք եղան, որ մեր հասարակությունը հաղթողների սերնդից կերպարանափոխվի մանկուրտների սերնդի, որի ատելությունից մթագնած խմոր ուղեղը մշակվեց այնպես, որ պարտությունն ընկալի որպես հաղթանակ, պատերազմը՝ խաղաղություն, տգիտությունը՝ ուժ:
Փողն ու իշխանությունը մեր շատ սիրելի, բայց անփորձ ընտրազանգվածի համար փորձանք է, փողը փչացնում է մեր անփորձ՝ նախկինում մեծ փող չտեսած օլիգարխներին, իսկ մեր անփորձ ու անփող ընտրազանգվածին էլ փչացնում է ժողովրդավարության ընձեռած իշխանությունը: Մեր շատ սիրելի անփորձ ընտրազանգվածին մանիպուլացնելը քաղտեխնոլոգների համար խաղուպար է՝ բարի ու չար ոստիկան, սպիտակ ու սեւ, ներկա նախկին, իսկ հիմա կառավարություն եւ Եկեղեցի՝ նույն մանիպուլյացիան է տարբեր ծաղկամաններում, իսկ մեր անփորձ ընտրազանգվածն էլ անփորձ երեխայի նման ամեն նոր բան իր բերանն է տանում: Իսկ ո՛վ պետք է մեր շատ սիրելի անփորձ ընտրազանգվածի ծնողի դերը ստանձնել, թե՞ սպասենք հերթական կեղտոտ բանը բերանը տանի: Մնացած քաղաքական ուժերը պետք է ստանձնեն ծնողի դերը, մեր մնացած փորձված ընտրազանգվածն էլ մեծ եղբոր կամ քրոջ դերը պետք է ստանձնի ու զբաղվի մեր շատ սիրելի երեխա ընտրազանգվածի անվտանգությամբ, կրթությամբ եւ դաստիարակությամբ, եթե երեխայի բոլոր կապրիզներին մեծերը ենթարկվեն, դրանով երեխային միայն կփչացնենք: Իսկ ով երեխային ինչ որ հարցում մեղադրեց, դա էլ է մանիպուլացնող ուժ: Մեր քաղաքական ընտանիքում սպիտակ սեւ չկա, կա միայն սեր ու զարգացում:
Գիտությունն առանց աքսիոմների ու պոստուլատների գիտություն չէ, նույնիսկ փիլիսոփայությունն ունի ընդհանուր դրույթներ, որոնք վիճաբանող փիլիսոփաների համար աքսիոմներ են, կրոնն ունի իր դոգմատները, որոնք անքննելի են՝ աքսիոմներ են բոլոր անխտիր կրոնի հետեւորդների համար, պետության համար էլ աքսիոմ է Սահմանադրության դրույթները, որոնք հիմք են հանդիսանում պետական օրենքների համար, ինչպես թեորեմներն ու լեմաները մաթեմատիկայում, օրենքներն ու օրինաչափությունները ֆիզիկայում, ինչպես կրոնական մեկնաբանությունները կրոնական գրքերում ու իսկական հոգեւորականների իրենց կրոնի դոգմատների վրա հիմնված ելույթներում: Երբ խոսում ենք երեխայի դաստիարակությունից, նշանակում է երեխային ծանոթացնել կյանքի աքսիոմներին, կրթել կյանքի գիտությամբ՝ հիմնված այդ աքսիոմների վրա եւ նոր միայն այն կիրառել կյանքում: Պետական կառավարումը նույնպես գիտություն է եւ քաղաքացիները պետք է ընդունեն պետության աքսիոմները եւ այդ աքսիոմների վրա հիմնված օրենքները, աքսիոմները՝ դրանք կարմիր գծեր են, որոնց չի կարելի ապացուցել, քննել, դրանց կարելի է միայն հավատալ ու վերջ: Ֆիզիկոսներ ու հոգեւորականներ, մեր շատ սիրելի պետական ու քաղաքական գործիչներին սովորեցրեք, որ պետությունն էլ պետք է ունենա իր աքսիոմներն ու դոգմատները, որոնք բոլոր քաղաքացիների կողմից ընդունվում են միաձայն եւ ամեն մի նոր պետական օրենք պետք է ձեւակերպվի որպես գիտական տեսություն եւ կամ կրոնական դաստիարակություն: Մեր այսօրվա դեգրադացվող աշխարհում երեխաներն են կառավարում ծնողներին, չտեսներն են կառավարում տեսածներին, հիմնարկներում անգրագետներն են կառավարում գրագետներին, բռնատիրական պետություններն են կառավարում ժողովրդավարական պետություններին: Դրա համար միավորվենք մեր տեսակի հետ եւ մե՛նք կառավարենք, սկզբից դաստիարակենք մեր երեխա ընտրազանգվածին, հետո նոր մյուս ժողովուրդներին: Որո՞նք են հայ ժողովրդի քաղաքական աքսիոմները, որոնք ընդունվում են բոլոր անխտիր հայերի կողմից եւ բոլոր հայ քաղաքացիների կողմից:
Փաշինյանի այդ – ինչպէս շատ յաճախ՝ յիմար, անվայել եւ անտանելի – խօսքերը, իր «նույնականացնո՞ւմն են Աստծո հետ», թէ աւելի շուտ՝ Աստուծոյ չհաւատալու իր նորագոյն ելոյթը, այդ ուղղութեամբ իր կողմէ – եւ իր լրիւ վարչակարգին անունով – հեգնական, գռեհիկ, սրբապիղծ յայտարարութիւն մը, եւս: Ինձ թվում է, երկրորդն է խնդիրը:
Յ.Գ. Այստեղ, դարձեալ ստիպուած ենք նշելու հետեւեալը՝ Փաշինյանէն առաջ, եւ այս պարագային՝ շա՜տ առաջ, Սովետի վախտ, ապա – դեռ աւելի վատ – Անկախութենէն ետք լրիւ ժամանակամիջոցին, հաւատացեա՞լ էին՝ Անդրկովկասի հայ բնակիչների զանգուածային մեծամասնութիւնը… Եւ այս պարագային, խօսքը առաջին հերթին այդ խեղճուկրակ «ժեխին» մասին չէ, այլ, դրանից առաջ ու նախ եւ առաջ՝ «ընտրանի»ներուն…
Սովետի պարագային սակայն, նախորդ Կաթողիկոսի մը կասկածելի մահին յաջորդող ժամանակաշրջանի կապակցութեամբ, Անդրանիկ Ծառուկեանը իր «Հին երազներ, Նոր Ճամբաներ» գիրքին մէջ, տպաւորիչ կերպով կը վկայէ թէ Հայաստանի բնակիչները խոր ու հարազատ յարգանք ունէին իր նկարագրած օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդէպ:
Յ.Գ.2 Վերոյիշեալ անհաւատ ընտրանիների անդամներէն մէկը, յանձինս Լեւոն Տեր-Պետորսյանին, այսօր յօդուած է հրապարակել, այս նիւթով:
Ի տարբերութիւն Փաշինյանի եւ իր մանկլաւիկներին, ԼՏՊ-ն գոնէ ըմբռնած է Հայոց Եկեղեցւոյ ազգային էական Առաքելութիւնը:
Նա իր հոգին փրկում է, կեանքի մայրամուտին:
Բարի կիրակի:
Մեծարգո պարոն մանիպուլյատորին նորից հաջողվեց իր օրակարգը պարտադրել հանրությանը՝ մոռանալ Արցախի շրջափակման մասին, իր հրաժարականի մասին եւ ջուր ծեծել աստվածաբանական թեմաներով: Պողոսները կսկսենք զբաղվել Պողոս առաքյալի թղթերի մեկնությամբ, տերտերները աշխուժորեն կգովաբանեն հին հրեական ծիծաղաշարժ հեքիաթները եւ մեծարգո կիսագրագետ աղանդավորը նորից հնարավորություն կստանա պլստալու այն պատից, որն արդեն վաղուց իր գունագեղ երազների մշտական այցելուն է…
Մեծարգո պարոն դրամաշորթը շատ լավ գիտի, թե որն է սուրբ հայրերի ամենաթույլ կողմը, բայց պետք է նշել ի պատիվ Կաթողիկոսի, որ նրան, որոշ զոհողությունների գնով իհարկե, բայց այնուամենայնիվ հաջողվեց խառնել Մեծարգո պարոն սատանայի պլանները. այլապես Հայ Առաքելական Եկեղեցու փոխարեն մենք այժմ կունենայինք թուրք նիկոլական փողշինոցի…