Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (2009-2014 թթ), Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2019 թթ.). ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2019-2021 թթ) Ավետ Ադոնցը շուրջ մեկ ամիս է, ինչ Ռուսաստանի հայերի միության՝ Հայաստանի հարցերով փոխնախագահն է:
«Միությունը կրում է հայկական ձեւաչափ, հայկականության մի մաս է եւ օրակարգը կապված է միայն ու միայն հայկականի հետ»,- ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Ավետ Ադոնցը:
Համառոտ ներկայացնելով, թե իր այս նոր կարգավիճակում գործողությունների ինչ ծրագրեր ունի՝ Ավետ Ադոնցն ասաց. «Զբաղվում եմ Ռուսաստանի հայերի միության կողմից իրականացվող ծրագրերով՝ դրանք թե հումանիտար բնույթի են՝ ստեղծագործական միությունների հետ, թե տնտեսական բնույթի, որոնք կփորձենք ծավալել Հայաստանի մարզերում՝ խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը: Ինչպես նաեւ, բավական ընդգծված է հումանիզմին վերաբերող օրակարգը: Մասնավորապես՝ վերջերս Վարդենիսում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվեցին մեր 15 երիտասարդներ՝ միությունը թերեւս միակ կառույցն էր, որն աջակցություն ցուցաբերեց զոհվածների ընտանիքներին»:
Կարդացեք նաև
Ավետ Ադոնցն ու «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը հաղորդման ընթացքում անդրադարձան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարություններին:
Հաղորդումը դիտեք այսօր 22.00-ին
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ