Ապրիլի 21-ին Գորիսում կայացավ «Միասին՝ Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովը, որին մասնակցեցին նաեւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։
Աշխատաժողովը նպատակ ուներ բարձրացնելու տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։
Մինչ կքննարկեին առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարզել էր, որ Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան կոորդինացման գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանի ծննդյան օրն է։
Կարդացեք նաև
Բարեմաղթանքից բացի՝ Սյունիքի մարզպետը հոբելյարին հենց Գորիսում աճեցրած վարդեր նվիրեց, օրվա խորհրդին համահունչ։
«Երեւի ամենահետաքրքիր, ամենալավ ծննդյան օրերից մեկն է, որ ես այստեղ եմ ու երեւի ավելի լավ մարդկանցով չէի կարող նշել»,-ասաց տիկին Ալանակյանը։
Աշխատաժողովի մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ