Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային յոթերորդ օրն էլ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանի եւ Արա Աղանյանի փայլուն հաղթանակով։
Դավիթ Հովհաննիսյանը պոկեց 172 կգ, հրեց 205 կգ եւ երկամարտի 377 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով երեք ոսկե մեդալ առանձին մրցաձեւերում եւ երկամարտում։
Երկամարտի 364 կիլոգրամով Եվրոպայի անընդմեջ կրկնակի փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, որը նաեւ փոքր բրոնզ նվաճեց հրումում՝ 165 կգ, փոքր արծաթ՝ 199 կգ պոկումում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ