«Գնում է ԱԺ, հարցնում՝ ձեր տանն Արագած սարի նկարը կա՞։ Արա՜, Արագած սարի հետ ի՞նչ գործ ունես, կամ դա ի՞նչ թեմա է, որ բարձրաձայնում ես։ Գիտե՞ք ինչ թեմա է։ Թուրքիան պահանջում է մեր գերբից հանել Արարատ սարը, դրա համար ինքն ուզում է մեզ սովորեցնել Արագած սարին։ Ու նոր սահմանադրությամբ այս պահը վաղ թե ուշ գալու է»,-Ազատության հրապարակում այսօր «Միասին» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած՝ իշխանության հեռացման պահանջով հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց․ «Թուրքերն ու ադրբեջանցիները պահանջում են նաեւ պատմության գրքերից հանել «Մեծ Հայք» բառը, չհիշատակել Տիգրան Մեծին։ Խնդիր է դրված ոչնչացնելու մեր ազգն ու մշակույթը։ Չկասկածեք, որ բանը կհասնի Մեսրոպ Մաշտոցին»։
Բագրատյանը շարունակեց․ «Սյունիքում էինք։ Մի քանի տեղ նոր բնագծեր էին կառուցում։ Մոտենում է մի նիկոլական գյուղապետ։ Ասում ենք՝ ինչո՞ւ եք սահմանից հեռու կանգնում, այստեղ էլ եք ուզում հող տա՞լ։ Ասում է՝ լավ ենք անում, ուզում ենք, հող ենք տալիս, ձե՞զ ինչ։ Ասացի՝ եթե ես քեզ անասուն ասեմ, կվիրավորեմ անասունին։ Եթե դավաճան ասեմ, կվիրավորեմ դավաճանին։ Այ ՔՊ-ական, նիկոլական․․․»։
Ապա Հրանտ Բագրատյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Տղա ջան, քեզ կարգին պահի։ Հետեւի բառերիդ։ Մեր ազգին ձեռ մի առ։ Նա, ով քեզ դավաճան է ասել, ազգի անունից է ասել։ Դա քաղաքական գնահատական է։ Ազգին չվիրավորես»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ