Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ հոգիս ու կյանքս տալ, միայն թե այս դժոխքից պրծնենք, տղաների հոգին էլ հանգիստ լինի»․ Մանվել Կրպեյան

Ապրիլ 21,2023 21:21

«Քանդեցին, ամեն ինչ ավիրեցին։ Երեք պատերազմի մասնակից եմ, մահից չեմ վախեցել, հիմա վախենում եմ, որովհետեւ տղաներին ի՞նչ պատասխան պետք է տամ։ Երեխաներիս ասել եմ՝ որ մեռնեմ, ինձ կգցեք Կուր գետը, չտանեք գերեզման, որովհետեւ այդտեղ չեմ կարող պատասխան տալ։ Սիրտս տրաքում է, «Եռաբլուրը» կարոտել եմ, բայց վախենում եմ գնալ։ Վերջը պետք է արթնանա՞նք, թե ոչ»,-Ազատության հրապարակում այսօր «Միասին» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած՝ իշխանության հեռացման պահանջով հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց մոռանալ ընդդիմությանն ու դիմությանը եւ միաբանվել․ «Որ կարողանանք տղաներին շիրիմին այցի գնալ․․․ես պատրաստ եմ հոգիս ու կյանքս տալ, միայն թե այս դժոխքից պրծնենք, տղաների հոգին էլ հանգիստ լինի»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930