Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամ արդեն մեդալի համար պայքարելու իրավունք են նվաճել։
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտության մատնելով խորվաթ, դանիացի եւ թուրք մրցակիցներին՝ եզրափակչում չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտելու է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսի հետ։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը վիճարկելու է վրացի Նուգզարի Ցուրցումիայի, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ իտալացի Ջակոպո Սանդրոնի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ