«Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Ապացուցելու համար մեջբերեմ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից․ չկա իշխանություն, որ աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, աստծո հրամանին է հակառակում։ Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի։ Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել եւ հզորացնել, խաղաղություն բերել ՀՀ-ին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ