Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկուսդ էլ ասեիք՝ վեր կաց ու հողերը հանձնի, ասեիք՝ հազիվ եկել ես, լեգիտիմ ես, տուր հողերը»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին եւ Վարդան Օսկանյանին

Ապրիլ 21,2023 20:22

«Ասում են՝ այ էն ժամանակ խի՞ չենք հանդիպել բանակցած մարդկանց հետ եւ խորհրդակցել։ Հանդիպել ենք։ Տպավորությունը եղել է այն, որ մենք միամիտ ենք։ Կամ, իսկ ինչի՞ պտի բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք։ Բա ո՞ւր էր բանակցությունների ընթացքը՝ արձանագրված ԱԳՆ-ում։ Դարակներից եւ սառնարանի ոտի տակից մի երկու թուղթ ենք գտել եւ իրար կպցրել»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Եթե նույն Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը բան ունեին ինձ ասելու․․․էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը մարդ էր ուղարկում մոտս, ասում՝ տանս հարցը լուծի, ու չէր կարում խաբար ուղարկի՞, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան։ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը գալիս ինձ հետ սուրճ էր խմում․․․թող անստորագիր գրեր, խաբար ուղարկեր։ Օսկանյանը բան ուներ ասելու, թող ասեր։ Ասում է՝ պիտի ասեի, որ կամ հինգ շրջանը տուր, կամ յոթը, կամ երեքը․․․էն ժամանակ երկուսդ էլ հրապարակային ասեիք՝ վեր կաց ու հողերը հանձնի։ Խի՞ չէիք ասում։ Բա ինչի՞ էիք ասում՝ եկել է հողերը տա․․․Բա ասեիք՝ հազիվ եկել ես, լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը։ Դժվա՞ր էր»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց՝ նշաձողի նվազեցման մասին ելույթն իրականում պետք է ոչ թե նախորդ տարի ունենար, այլ 2019թ․-ին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930