Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք այսօր 5 միլիարդ, օրինակ, տանք բանակին, ապա այդ կառույցն ի վիճակի է այն ծախսել»․ Փաշինյան

Ապրիլ 21,2023 20:00

«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւմն է խնդիրը։ Այն, որ մարդիկ տագնապած են։ Մեծ անորոշություններ կան։ Պետք է ուղիղ ասել, որ ապրում ենք անվտանգության ճգնաժամ։ Սրա պատասխանատվությունից որեւէ մեկը չի պատրաստվում հրաժարվել»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Որ այդքան ասում եք՝ իշխանությունը հեռանա, հեռանա․․․հեռացել է։ Ու շատերն այս դահլիճում նստած են մեր հեռանալու շնորհիվ։ Որ չհեռանայինք, դուք այստեղ ի՞նչ էինք անում։ Մենք հեռացել ենք, բայց չենք փախել։ Մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներում մի երանգ տեսա, որ ամբողջ գումարը դնենք անվտանգության մեջ, ասֆալտի հերն էլ անիծած։ Սրա մեջ կա տրամաբանություն։ Բայց ամբողջական չի։ Ասֆալտը եւս անվտանգային խնդիր ունի։ Այն զորքի շարժունակության համար է։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք այսօր հինգ միլիարդ, օրինակ, տանք բանակին, ապա այդ կառույցն ի վիճակի է այն ծախսել։ Խորը խնդիրներ ունենք՝ համակարգայինից մինչեւ գործնական»։

Դառնալով անվտանգային ճգնաժամին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն 2020թ․-ին չի ստեղծվել, այլ ավելի շուտ․ «Այո, հոկտեմբերի 27-ն էլ հիշատակենք։ Կամ, գնանք 2011թ․։ Եթե շատ լավ բանակցող էիք, մեր ռազմավարական դաշնակիցն ինչո՞ւ երեք միլիարդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930