Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային յոթերորդ օրը կանանց 81 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանը, որը հանդես ակավ «B» խմբում եւ Լիանա Գյուրջյանը։ Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 202 (85+117) կգ։
Լիանա Գյուրջյանը ուժեղագույնների խմբում էր, սակայն չէր հավակնում մեդալի։ Նա պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական հաջող մոտեցում՝ գլխավերեվում պահելով սկզբում 95, ապա՝ 120 կգ ծանրաձողը։ 20-ամյա մարզուհին երկամարտում արձանագրեց 215 կգ արդյունք։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ