Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ այդ մեկ մարդը դու ես»․ ՔՊ-ականների արձագանքը, երբ Մամիջանյանը Փաշինյանին «դու»-ով դիմեց

Ապրիլ 21,2023 18:23

«Ձեր կառավարման հնգամյակը արյունոտ է։ Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում դրանցում հանգչեցին տղերք, որոնք ինձանից ու ձեզանից հազար անգամ ավելի լավն էին։ Կյանքը հայրենիքին տվել են նրա համար, որ պարոն Սուքիասյանն այս ամբիոնից բանակն անվանի ոչ հայկական»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր, անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պնդմանը, թե բանակը չի եղել հայկական, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա թվարկեց այն բոլոր խոստումները, որոնք Արցախի հարցում տվել է իշխանությունը եւ չի կատարել, նենգափոխել է «մադրիդյան սկզբունքները»։

Ելույթը եզրափակելով՝ Հայկ Մամիջանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Բոլորիս մեղքն է, որ դուք դարձաք վարչապետ, բայց թույլ չենք տա, որ դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան»։

ՔՊ-ականների շարքերից աղմուկ լսվեց այն պատճառով, որ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանին «դու»-ով դիմեց։ «Սրա՜ն տեսեք»,-բղավում էին նրանք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՄՆ-ում իմ ոչ-հայ ծանոթների մեջ կա հաստատված կարծիք, որ փաշինյանը ալիևի հետ մեկ միավոր են: Այս ծանոթները բոլորը բարձր կրթություն ունեցող, մտածող մարդիկ են: Պարզապես իրենք չունեն մեր` հայերի, շահերը և ես շարունակում եմ շփվել, հանդիպել` ինձ կարևոր է իմանալ իրենց կարծիքների զարգացումը: Այս մարդիկ համարում են օրինական ալիևի պահանջները: Նրանք մեջբերումներ են անում նրա ասածներից: Նրանց դեմքները լուսավորվում են երբ իրենք տալիս են փաշինյանի անունը: Ստացվում է, որ միայն կույրը, խուլը ու սրիկան չի եզրակացնի, որ «ՀՀ-ի եւ Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը» փաշինյանն է: Հետո ալիևը: ԱԺ-ի քպական պատգամավորները ոչ կույր են, ոչ էլ խուլ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930