Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ճեղքումը եղել է այն գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 21,2023 18:55

«Բանակը եղել է հայկական։ Նրանք, ովքեր կասեն, թե բանակը հայկական չի եղել, շատ հեռու են այն իրողություններից, որոնք կայացել են։ Առաջին ազատամարտի ժամանակ, ի տարբերություն ձեր տեսակետների, պատերազմին, մարտական գործողություններին վերաբերող հարցերն ավելի խիստ են դրված եղել»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պնդմանը, թե բանակը չի եղել հայկական՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց․ «Բանակը եղել է հայկական եւ մրցունակ, տարիների ընթացքում ունեցել ձեռքբերումներ։ Ես կարող եմ առանձին հանդիպումներ անել ձեր հետ։ Անգամ դասընթացներ։ Պաշտպանության բանակն ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը։ Բանակին թիկունք էր պետք։ Այն ճեղքումը, որը տեղի ունեցավ այդ ուղղությամբ եւ ադրբեջանական բանակը հասավ մինչեւ Շուշի ու ՀՀ, այդ ճեղքումը եղել է այն գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930