«Բանակը դառնում է հայկական։ Մեր բանակը հայկական բանակ չի եղել, եւ բոլորդ լավ գիտեք դա։ Որ նստած հեռախոսներով տեղեկություններ են հաղորդել այլ երկրների»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր, դիմելով ընդդիմությանը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ձեր ժամանակ է եղել նման բանակ։ Հիմա կառուցելով գնում ենք՝ որքան հնարավոր է»,-նշեց նա։
Ապա Խաչատուր Սուքիասյանը դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոնյանին, որը հայտարարել էր՝ իշխանությունը թաքցրել է Ադրբեջանի հետ բանակցածը եւ մինչեւ հիմա պարզ չէ, թե Ալիեւի հետ ութ անգամ հանդիպած Նիկոլ Փաշինյանն ինչ է բանակցել։
Կարդացեք նաև
«Ձեր երկրորդ ու երրորդ նախագահները, որ հետներն ադրբեջաներեն լավ խոսում էին, ժպտում էին, բա ի՞նչ էին բանակցում։ Ասեք իմանանք»,-հարցադրում արեց Խաչատուր Սուքիասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
This is test.