ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել, որտեղ նշված է.
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Լաչինի ճանապարհից դեպի հյուսիս ցամաքային ճանապարհները վերահսկողության տակ վերցնելուց հետո փորձ է արվում Հայաստանից կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև ռազմական նշանակության այլ միջոցներ տեղափոխել Ադրբեջանի տարածքում անօրինական հայկական զինված կազմավորումների համար և այդ նպատակով որոշել նոր երթուղիները:
Ապրիլի 21-ի առավոտյան տեխնիկական միջոցներով դիտարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հայկական անօրինական զինված կազմավորումների մարտական դիրքեր ապահովման միջոցներ տեղափոխող ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի հերթական տեղաշարժը:
Կարդացեք նաև
Հայտարարում ենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան կենդանի ուժ, զինամթերք, այդ թվում ՝ ականներ հասցնելու և կոնկրետ այդ դեպքում նոր երթուղիների հայտնաբերման Հայաստանի փորձերը, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտման հետ մեկտեղ, հող են ստեղծում տարածաշրջանում լարվածության աճի և հայերի կողմից նոր սադրանքների համար»:
Սա կարելի է կարդալ հետևյալ կերպ՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր սադրանքների գնալ Արցախի դեմ: Վերջերս իմ կանխատեսումներում նշել էի, որ մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը Ալիևը կենտրոնանալու է Արցախի վրա, իսկ հետո արդեն կանցնի ՀՀ–ի դեմ գործողությունների: Ադրբեջանի ՊՆ–ի վերոնշյալ հայտարարությունը դրա վառ ապացույցն է: