Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի դպրոցի բակում տեղադրվել է խաչքար` արցախյան պատերազմներում զոհված տավուշցիների հիշատակին:
Խաչքարը տեղադրվել է այգեհովիտցի ռուսաստանաբնակ բարերար Արսեն Սիմոնյանի նախաձեռնությամբ: Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայրենի գյուղ է վերադարձել խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: «Այգեհովիտն իմ հայրենի գյուղն է, թեպետ արդեն 25 տարի է բնակվում է ՌԴ-ում: Խաչքար տեղադրելու գաղափարը մշտապես եղել է իմ մտքում և այսօր վերջապես իրականություն է դարձել: Մեր բոլոր տղաները հերոսներ են, բոլորն անխտիր: Այս խաչքարը հենց նրանց հիշատակին է, սկսած 90-ական թվականներից մինչև այսօր մարտական գործողությունների մասնակից յուրաքանչյուր հայի հիշատակին»,-նշեց բարերարը:
Հավելենք, որ Արսեն Սիմոնյանն իր աջակցություն է ցուցաբերել նաև զոհված այգեհովիտցիների ընտանիքներին: Գյուղում նրա օգնությամբ լուծվել են նաև ճանապարհաշինարարական և ջրագծերի կառուցման խնդիրներ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Արսեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից