«Դաշնակցության մասին այդքան, այդ որակի եւ այդ դեմքերով ելույթները խոսում են միայն մի բանի մասին՝ դուք մեծ վախեր ունեք ազգայինից, որովհետեւ գիտեք՝ ազգայինից է սկսվելու ձեր իշխանության հեռանալը։ Ազգայինից է գալու երկիրը հանձնելու ձեր ծրագրի խափանումը»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի հասցեին ՔՊ-ականների որակումներին ու ելույթներին։
Պատգամավորի խոսքի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հեգնեց․ «Դաշնակցությունը տիեզերական է, տիկին Կյուրեղյան, մեր կռիվն էլ տիեզերքի դեմ է, տիեզերքի։ Տպավորություն է, որ ձեր տեքստերում որքան շատ եք գրում «դավաճան» բառը, այդքան ազդեցիկ է տեքստը դառնում, բայց այդպես չէ»։
Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ելույթի ժամանակ ՀՅԴ-ին «գործակալների խումբ» անվանեց, որի պատմությունն իրականում 133-ամյա չէ։ Հակոբ Ասլանյանն ընդդիմությանը հորդորեց չհիշատակել Գարեգին Նժդեհի, Անդրանիկի անունները որպես դաշնակցականներ, որովհետեւ նրանք դուրս էին եկել դաշնակցությունից։ Այս խոսքերի վրա ՔՊ-ականները ծափահարեցին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ