Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն էր ԿԳՄՍ նախարարության եւ Կոմպոզիտորների միության դատական թնջուկի պատճառը

Ապրիլ 21,2023 16:36

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարության եւ Կոմպոզիտորների միության հետ կապված դատական թնջուկի եւ պետությանը հասցված խոշոր չափի վնասի վերաբերյալ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Aravot.am-ին հետեւյալը փոխանցեցին. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մեկ միասնական պետական կառավարման համակարգի մարմին, ձևավորվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ միաձուլվող և միացվող պետական կառավարման համակարգի մարմինները` ՀՀ մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունները, դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվել են նոր ստեղծված պետական կառավարման համակարգի մարմնին:

Մասնավորապես, որպես իրավահաջորդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են փոխանցվել միաձուլված և միացված նախարարությունների կողմից նախկինում կնքված գնումների և դրամաշնորհների վերաբերյալ պայմանագրերն ու դրանց առնչվող համապատասխան փաթեթները, որոնց ուսումնասիրությանը և պայմանագրային պարտավորությունների (սահմանված ժամկետներում վճարումների, հաշվետվությունների ներկայացման և/կամ դրանց ուշացման) կատարմանն ուղղված գործողություններին իրավական գնահատական տալու նկատառումներից ելնելով օբյեկտիվորեն անհրաժեշտ էր որոշակի ժամանակահատված:

Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է հիշյալ պայմանագրային փաստաթղթերի ուսումնասիրմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ, որոնց հետ միաժամանակ ձեռնարկվել են արտադատական (բանակցային) միջոցներ, իսկ դրանց անհնարինության դեպքում ՀՀ դատական ատյաններ են ներկայացվել գումարների բռնագանձման, ինչպես նաև պարտավորությունների կատարման ապահովման վերաբերյալ հայցադիմումներ:

Վերոնշյալ ներկայացված հայցադիմումների թվում է նաև «Հայաստանի կոմպոզիտորների միություն» ՀԿ-ի դեմ ներկայացված թիվ ԵԴ/49342/02/21 քաղաքացիական գործը, որով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.10.2022թ. կայացրել է  մերժման վճիռ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի հիմքով (հայցային վաղեմություն):

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930