Զագրեբում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով:
Այսօր մրցագորգը տրամարդրվել է հինգ քաշային կարգերի ներկայացուցիչներին: Հայաստանից պայքարի մեջ ներգրավված են 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը:
Մեր տղաներից Վիգեն Նազարյանը եւ Դավիթ Օվասապյանն արդեն անցկացրել են մեկնարկային գոտեմարտերը եւ հաղթել, համապատասխանաբար, լեհ եւ գերմանացի մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ