Ապրիլի 20-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարի թեկնածուի անունը։
Հայաստանում ԵՄ նոր դեսպանի թեկնածուն Վասիլիս Մարագոսն է։ Նա ներկայում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է: Նախկինում նա նույն հիմնարկությունում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
EU NEIGHBOURS east