Ermenihaber. ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին խորհրդական, այժմ «Asia Times» թերթի սյունակագիր Հենրի Բարքեյը հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Թուրքերը դժգոհ են, որ հոդվածի հեղինակը քրդամետ դիրքորոշումներ է հայտնել։ Մասնավորապես նշել է, որ Թուրքիան ապրիլի 7-ին հարձակում է գործել քուրդ հրամանատար Մազլում Աբդիի և ամերիկյան ավտոշարասյան վրա։ Բարքեյը թուրքական զինուժի այդ գործողությունները բնորոշել է որպես օկուպացիա և շեշտել, որ Թուրքիան չպիտի միջամտի Սիրիայի ներքին գործերին։
Անդրադառնալով Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ հոդվածի հեղինակը իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր 7 կուսակցությունների դաշինքին՝ նշելով, որ Սպիտակ տունը պետք է պատրաստ լինի սանձելու Էրդողանին, եթե վերջինս հաղթի ընտրություններում։
«Եթե հաղթի Էրդողանը, ապա ընտրությունների հաջորդ իսկ օրը պետք է մշակվի հետևողական քաղաքականություն։ Էրդողանը կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ և օգնության կարիք ունի։ Այս պարագայում ԱՄՆ-ն պիտի իր բռի մեջ հավաքի Թուրքիային»։
Հիշեցնենք, որ Հենրի Բարքեյի հանդեպ մեղադրանք էր առաջադրվել 2016-ի հունիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար։