ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ամբիոնին մոտենալով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի համար տպել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք պատասխանում են Փաշինյանի բարձրաձայնած հարցադրմանը՝ ումի՞ց է ինքնորոշվել Արցախը։
Փաստաթղթերն ընթերցելուց հետո Գեղամ Մանուկյանը մեջբերեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հին հոդվածներից մեկը։ Ապա ԱԺ նախագահությանը տվեց այդ թղթերը ու խնդրեց փոխանցել Փաշինյանին ու սկզբից հաշվարկել իր ելույթի ժամանակը։ Ալեն Սիմոնյանը զարմացավ՝ նորի՞ց։ «Դա ելույթս չէր, դա անվճար խորհրդատվություն էր»,-բացատրեց Գեղամ Մանուկյանը։
Այնուհետեւ Գեղամ Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի եւ պարտության համար միշտ մեղավորներ է փնտրում, բայց մի բան է ակնհայտ․ «Ինչքան էլ մեղադրեք՝ պատմության մեջ հիշվելու է այս ժամանակաշրջանը որպես Նիկոլ Փաշինյանի դավաճանության շրջան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ