Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունմամբ ԱՀ միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կրթությունը բուհում կարող են շարունակել նաև առկա ուսուցմամբ

Ապրիլ 21,2023 15:47

Ապրիլի 21-ին ԱՀ ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ, որին մասնակցում էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող օրենքով ամրագրված է, որ միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում հեռակա ուսուցմամբ:

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում միջին մասնագիտական կրթությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում ինչպես հեռակա ուսուցմամբ, այնպես էլ կառավարության որոշմամբ հաստատված առկա ուսուցման համակարգի մասնագիտությունների գծով:

Փոփոխությունը ներկայացրել ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը:

Օրինագիծը ԱՀ ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930