Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը յոթ ամիս առաջ գիտեր, որ Տեղի հատվածում երթուղու փոփոխություն էր տեղի ունենալու, և նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն էր լինելու. արդարացումները տրամաբանական չեն»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 21,2023 15:28

«ՀՀ իշխանությունը Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում դեռ յոթ ամիս առաջ գիտեր, որ Տեղի հատվածում ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն էր տեղի ունենալու, և նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն էր լինելու։ Այսօր իշխանությունների արդարացումները հարցին, թե՝ կանխատեսվո՞ւմ էր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումը, թե՝  այո, թերություններ ունեցել ենք, բայց կարող էր ավելի վատ լինել, որևէ կերպ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»,-ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով առաջնագծին՝ նա ասաց․ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորվեց նոր առաջնագիծ․ Քաշաթաղի ու Քարվաճառի՝ այս իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո առաջնագիծը մեծ խոցելիություն է պարունակում։ Առաջին խնդիրը ոչ թե բնագծի խնդիրներն են՝ հաղորդակցության միջոցներից մինչև զինծառայողների անվտանգություն, այլ այն, որ հետպատերազմական ժամանակահատվածում Ադրբեջանն այնպիսի մարտավարություն է ապահովել, որ ունի գերիշխող դիրք հայկական հենակետերի, ինչպես նաև՝ առաջնագծերում հայկական ենթակառուցվածքների և կարևոր կառույցների նկատմամբ։ ՀՀ իշխանություններն այս իմաստով հիմնարար տապալում են արձանագրել, որի պարագայում ադրբեջանցիները հսկայական առավելություն են ստացել»։

Խոսելով մեր երկրում անցկացվող վարժական հավաքների մասին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց․ «Մեր երկրում վարժական հավաքներն անցկացվում են մարտական հերթապահության իրականացման համար։ Եթե խնդիրը զուտ մարտական հերթապահության իրականացումն է, տեղերում անհրաժեշտ անձնակազմով համալրումը, դրա համար կան այլ լուծումներ։ Եթե անցկացնում ենք վարժական հավաքների տակ և անունը դնում ենք մարտունակ պահեստազորի նախապատրաստում, ապա դրված խնդիրներն ու իրականացման միջոցները միմյանց չեն համապատասխանում»։

Անդրադառնալով դասալքության թեմային՝ պատգամավորն ասաց․ «Դասալիքների, լրտեսների գործերի առանձին երևույթները զինված ուժերի վրա տարածելը լուրջ բարոյահոգեբանական ճգնաժամ է առաջացրել բանակում։ Նույն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ որևէ դասալիք չի եղել։ 90-ականների պատերազմի ժամանակ էլ եղել են խուսափողներ, սակայն զորակոչվողները պատշաճ վարքագիծ են ապահովել։ Դասալքություն ասվածը վերաբերում է ոչ թե զինծառայողներին, այլ օրվա քաղաքական իշխանություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930