Լրահոս
Օրվա լրահոսը

Հլը ե՞ս պիտի գնամ իրենից ներողություն խնդրեմ, ատամներս ջարդեն, ես ներողություն խնդրե՞մ. Մասիս Զեյնալյան

Ապրիլ 21,2023 15:14

«Որ ատամներս ջարդել են, դա՞ է սուտ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը Սյունիքի նախկին մարզպետի պնդումներին, թե Զեյնալյանը ստում է՝ ասելով, որ իր ծեծի հրահանգը ինքն է տվել:

«Մի քանի անգամ նիստեր են եղել, շոշափվել է հարց, որ ես լրագրողների հետ քիչ հանդիպեմ, իսկ ծեծկռտուքը եղել է աշխարհազորի հանդիպմանը: Աշխարհազորն էլ ՊՆ-ին կից կառույց է, Մելիքսեթ Պողոսյանն էլ ՊՆ նախարարի խորհրդականը, ու պատասխանատու է թե՛ կորպուսների, թե՛ աշխարհազորի թեւին, ինքն է նշանակված պատասխանատու Սյունիքում: Հիմա մի պահ այդ ծեծկռտուքից տեղյակ չի եղել, հետո տեղեկացել է, չէ՞: Ինքը պատասխանատուն է այդ թեւի, ի՞նչ պատասխանատվություն պիտի կրի դրա համար, որ ատամներս ջարդել են: Մի միջադեպ էլ ինձ հետ եղել է 2022 թվականին՝ համայնքապետարանի դիմաց: Քանի որ ես գումար չունեի, որ տուգանքը վճարեի, տենց էլ ծածկվեց էդ գործը»,- ասաց Մասիս Զեյնալյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր պնդմանը, թե հենց Սյունիքի նախկին մարզպետն է հրահանգ տվել իրեն ծեծեն: Նա արդեն ուղիղ ձեւով չի պնդում, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է հրահանգ տվողը, այլ կերպ է ձեւակերպում՝ նա  պատասխանատվություն ունի իրեն ծեծելու դեպքով:

Մեր հարցին՝ ո՞վ է կոնկրետ իրեն ծեծողը ու արդյոք հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ է, Մասիս Զեյնալյանը պատասխանեց. «Չեմ ասի, դա ոչ մեկին չեմ ասել ու չեմ ասի: Հիմա ջահելներ ենք, ծեծը լինում է, բարիշում ենք, խնդիրը դա չէ»:

Արդյոք ծեծողը Մելիքսեթ Պողոսյանի շրջանակի՞ց է, այս հարցին պատասխանեց. «Դե, չգիտեմ, եթե ժողովին եղել է, նշանակում է, պատասխանատու են, չէ՞»:

Սյունիքի նախկին մարզպետը մեզ հետ զրույցում նաեւ ասել էր, որ Մասիս  Զեյնալյանը պետք է ներողություն խնդրի իրենից սուտ տեղեկություններ, մասնավորապես՝ իր անունը ծեծելու հետ կապելու համար, Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել, ի պատասխան ասաց. «Ե՞ս իրենից ներողություն խնդրեմ: Եթե ՊՆ նախարարի խորհրդականն ինքն է, աշխարհազորն իրենն է, միջադեպը եղել է իր ենթակայությամբ, բա դրա պատասխանատուն ո՞վ է: Հլը ե՞ս պիտի գնամ իրենից ներողություն խնդրեմ, ատամներս ջարդեն, ես ներողություն խնդրե՞մ: Հլը կտեսնենք՝ ով ումից ներողություն կխնդրի, մի երկու օր սպասեք, կտեսնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930