Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագուհի Թովմասյանը Էդգար Ղազարյանին ձայն է տվել, որ խրատական նոտացիաներ կարդա պատգամավորների գլխին». Աղազարյանը թվարկում է Թովմասյանի «մեղքերը»

Ապրիլ 21,2023 14:31

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է նախաձեռնել ու ԱԺ-ում ստորագրահավաք է իրականացնում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկայում այդ հարցով խմբակցությունը կքննարկի ու եթե որոշում կայացնեն, պաշտոնանկ կանեն: Հարցին ո՞ւմ եք տեսնում Թագուհի Թովմասյանի փոխարեն՝ Արթուր Հովհաննիսյանի՞ն, որն ասում էր՝ լեզուներդ կկտրեմ՝ Աղազարյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ Արթուր Հովհաննիսյանին, այդ հարցը վերապահված է ընդդիմությանը: Ընդդիմությունը պետք է նոր թեկնածու առաջադրի:

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության այդ հայտնի նիստի ժամանակ Թագուհի Թովմասյանը «տրամադրված» է եկել, հակառակ պարագայում կարող էր ընդմիջում հայտարարել եւ կոչ անել, որ բոլորը մնան կոռեկտության սահմաններում, ինչը չի արել, այլ՝ թեկնածուին ձայն է տվել, որ խրատական «նոտացիաներ» կարդա հանձնաժողովի անդամների եւ պատգամավորների  գլխին: Աղազարյանի դիտարկմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը պարզապես հարվածը իր վրա վերցրեց ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերից «մի-երկու լեվել ցածր մակարդակով» արձագանքեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930