Երևան քաղաքում՝
Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Ապրիլի 22-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին կնվազի 3-5 աստիճանով, 22-23-ին նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 28.1°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1.0°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ