Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտադրվել է կառուցապատողների պարտականություններն օրենսդրորեն ամրագրելու և պատասխանատվության միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը

Ապրիլ 21,2023 14:18

Բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում: Հանդիպմանը հրավիրված են եղել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և քաղաքաշինության ոլորտում մեծ փորձառություն ունեցող, ՀՀ շինարարության նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են կարգավորման այն տարբերակները, որոնք կոմիտեն նախատեսում է մշակել՝ շահագործման հանձնելուց հետո նորակառույց բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումն ու պահպանումն ապահովելու համար: Շեշտադրվել է այդ ուղղությամբ կառուցապատողների պարտականություններն օրենսդրորեն ամրագրելու և պատասխանատվության միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինման խնդրին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կոմիտեի նախաձեռնած համակարգային բարեփոխումները: Պայմանավորվել են հավաքագրել վերհանված խնդիրների լուծումների վերաբերյալ ասոցիացիայի անդամների առաջարկները: Հանդիպման մասնակիցները կներգրավվեն նաև թեմայի վերաբերյալ քննարկմանը Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա նիստում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930